Ադրբեջանը և Միացյալ Նահանգները գնահատական են տվել Ադրբեջանի, Թուրքիայի, Կենտրոնական Ասիայի և Եվրոպայի միջև էլեկտրաէներգետիկ միջանցքների իրականացմանը, TRIPP երթուղով էլեկտրաէներգիայի տեղափոխմանը, ինչպես նաև այդ նախագծերի շրջանակում ամերիկյան ընկերությունների հետ համագործակցության հեռանկարներին։
Քննարկումները Ադրբեջանում տեղի են ունեցել ԱՄՆ Առևտրի պալատի գործարար առաքելության շրջանակներում Մերձավոր Արևելքի և Թուրքիայի գծով ավագ փոխնախագահ Քուշ Չոքսիի ղեկավարությամբ կլոր սեղանի շուրջ:
Հանդիպմանը մասնակցել են Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը, ինչպես նաև SOCAR-ի, Azerenergy-ի, Azerishig-ի, Azeristiliktedjizat-ի, Վերականգնվող էներգիայի պետական գործակալության և Էներգետիկայի կարգավորման գործակալության ներկայացուցիչներ:
Կողմերը փոխադարձ հետաքրքրվածություն են հայտնել Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև համագործակցության զարգացման հարցում՝ տեխնոլոգիաների, գիտելիքների, փորձի և էներգետիկ ոլորտում ներդրումների ուղղություններով։