«Մի տարածված միֆ կա ՀՀ-ում` սփյուռքի և մեր հարաբերությունների վերաբերյալ։ Ասում են՝ ինչքան ավելի ուժեղ է սփյուռքը, այնքան ավելի ուժեղ է Հայաստանը։ Սա կատարյալ սուտ, միֆ է, որովհետև ըստ սահմանման՝ զուտ ֆիզիկապես սփյուռքը ժամանակի ընթացքում կարող է հզորանալ միայն ՀՀ-ից նոր արտագաղթի ալիքների հետևանքով կամ սփյուռքյան այլ գաղթօջախներից ներգաղթի ալիքների հետևանքով։ Երբևէ որևէ հայկական գաղթօջախ չի հզորացել իր բնական սերնդափոխության հետևանքով»,- ԱԺ-ում մտքերի փոխանակության ժամանակ իր ելույթում այսպիսի կարծիք հայտնեց ՔՊ խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը։
Նա այսպիսի հետևություն արեց․ «Այն մարդիկ, որոնք ասում են՝ սփյուռքը պետք է հզորանա, դա նույնն է, թե ասեն՝ ՀՀ-ն պետք է թուլանա։ Սփյուռքի հզորանալու այլ ճանապարհ չկա։ Հակառակը, սփյուռքից մարդիկ պետք է տեղափոխվեն ՀՀ, ինչի հետևանքով սփյուռքը կթուլանա, և ՀՀ-ն կհզորանա»։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը Արման Եղոյանի՝ սփյուռքի հետ հարաբերություններին վերաբերող դիտարկումները համարեց մակերեսային և սիրողական։
Մանրամասն՝ տեսանյութում
ԱԺ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: