20-ամյա Լիանա Արաբյանը որոնվում է որպես անհետ կորած

Որպես անհետ կորած որոնվում է 20–ամյա Լիանա Արաբյանը


ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության կողմից որպես անհետ կորած որոնվում է 2006 թվականին ծնված Լիանա Արաբյանը, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։


Նա դուրս է եկել Քանաքեռավան գյուղի Շիրակացու փողոցի հասցեներից մեկից և տուն չի վերադարձել:


Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 1-02։


Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


 


Leave a comment