ՕԽ-2026․ Շվեդ դահուկորդները նվաճել են սպրինտի բոլոր մեդալները, Յոհանես Կլեբոն՝ 7-ակի օլիմպիական չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Շվեդ դահուկորդները նվաճել են Իտալիայում անցկացվող 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի դասական ոճով արագավազքի (սպրինտ) բոլոր մեդալները կանանց պայքարում։

Օլիմպիական չեմպիոն է դարձել Լին Սվանը, որը 1,5 կմ տարածությունը հաղթահարել է 4 րոպե 03,05 վայրկյանում։ Երկրորդ տեղը գրավել է Յոնա Սունդլինգը (+1,59), բրոնզե մեդալին արժանացել է Մայա Դալկվիստը (+4,83)։

Նույն մրցաձևի տղամարդկանց պայքարում հաղթել է նորվեգացի Յոհանես Կլեբոն։ 29-ամյա դահուկավազորդը դարձել է 7-ակի օլիմպիական չեմպիոն։

Արծաթե մեդալակիրն ամերիկացի Բեն Օգդենն է (+0,87), եռյակը եզրափակել է նորվեգացի Օսկար Վիկեն (+6,81)։

Միլանում և Կորտինա դ’Ամպեցոյում անցկացվող ձմեռային Օլիմպիական խաղերը կավարտվեն փետրվարի 22-ին։ Հայաստանն ունի 5 մասնակից, որոնցից երկուսն արդեն սկսել են մրցելույթը։

Leave a comment