https://arm.sputniknews.ru/20260817/amnn-u-irany-pajmanavvorvel-en-erkaradzgel-hradadary-zlm-105844232.html
ԱՄՆ–ն ու Իրանը պայմանավորվել են երկարաձգել հրադադարը. ԶԼՄ
ԱՄՆ–ն ու Իրանը պայմանավորվել են երկարաձգել հրադադարը. ԶԼՄ
Sputnik Արմենիա
Այս լուրն առայժմ պաշտոնապես չի հաստատվել: 17.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-17T15:34+0400
2026-08-17T15:34+0400
2026-08-17T15:36+0400
ամն
իրանի իսլամական հանրապետություն
հրադադար
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/1a/99251110_0:0:1200:676_1920x0_80_0_0_95e3c02442c31879cc1bdbe4b74c0df3.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. ԱՄՆ-ն և Իրանը պայմանավորվել են երկարաձգել հրադադարը։ Այս մասին հայտնում է «Al Arabiya» հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին:«ԱՄՆ-ն և Իրանը պայմանավորվել են հրադադարը երկարաձգել ևս 60 օրով», – ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ:Լուրը պաշտոնապես դեռ չի հաստատվել:Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։ Իրանցի զինվորականները սկսեցին հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում գտնվող ամերիկյան ռազմակայաններին։Օգոստոսի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունը չեղարկվում է՝ հաշվի առնելով նախատեսվող գործարքը, որը, նրա խոսքով, ներառում է Հորմուզի նեղուցի բացում և իրանական միջուկային ծրագրի շուրջ պայմանավորվածություններ:Վերջին շաբաթներին Վաշինգտոնն ու Թեհրանը միջնորդների մասնակցությամբ փորձում են համաձայնեցնել հակամարտության ավարտի վերաբերյալ նոր գործարքի պայմանները։
ամն
իրանի իսլամական հանրապետություն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/1a/99251110_40:0:1153:835_1920x0_80_0_0_a0bb2a35c4ac98b558eae1ab4453f4da.jpg.webp
ամն, իրանի իսլամական հանրապետություն, հրադադար
ամն, իրանի իսլամական հանրապետություն, հրադադար
Այս լուրն առայժմ պաշտոնապես չի հաստատվել:
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. ԱՄՆ-ն և Իրանը պայմանավորվել են երկարաձգել հրադադարը։ Այս մասին հայտնում է «Al Arabiya» հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին:
«ԱՄՆ-ն և Իրանը պայմանավորվել են հրադադարը երկարաձգել ևս 60 օրով», – ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ:
Լուրը պաշտոնապես դեռ չի հաստատվել:
Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։ Իրանցի զինվորականները սկսեցին հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում գտնվող ամերիկյան ռազմակայաններին։
Վերջին շաբաթներին Վաշինգտոնն ու Թեհրանը միջնորդների մասնակցությամբ փորձում են համաձայնեցնել հակամարտության ավարտի վերաբերյալ նոր գործարքի պայմանները։