«1997-ից մինչև 2007 թվականը նախկին իշխանությունները վաճառել են Երևան համայնքին պատկանող շուրջ 70 գույք և ՔՊ խմբակցությունը կատարել է համապատասխան քննություն և հետագա բոլոր փաստաթղթերը ներկայացվելու են համապատասխան քննչական մարմիններ»,- այս մասին Երևան քաղաքի ավագանու նիստի ժամանակ ասաց Երևան քաղաքի ավագանու անդամ Նատալյա Սինորյանը։
Սինորյանը հավելեց, որ ՀՀ իշխանության են ձգտում այնպիսի քաղաքացիներ, որոնք ասում են՝ ՀՀ-ին դպրոցներ, մանկապարտեզներ անհրաժեշտ չեն, անհրաժեշտ են միայն գործարաններ․ «Այդ մարդիկ մեր կառուցած թե դպրոցները, թե մանկապարտեզները նույն ճակատագրին են արժանացնելու ինչ նախորդ 70 մանկապարտեզները»։
Անդրադառնալով ընդդիմադիր ավագանու անդամ Սամվել Հակոբյանին՝ Սինորյանն ասաց․ «Պարոն Հակոբյանը չի կարող լավ տղա լինել ոչ փողոցում, ոչ էլ այստեղ և պարտված է թե քաղաքական դաշտում, թե իրավական»։
Մանրամասները՝ տեսանյութում