ՊՍԺ-ն պարտվել է Ֆրանսիայի Սուպերգավաթի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Լանսը» պատմության մեջ առաջին անգամ դարձել է ֆուտբոլի Ֆրանսիայի սուպերգավաթակիր։

Ֆրանսիայի գավաթակիրը տնային խաղում տիտղոսը վիճարկել է եկրիր չեմպիոն ՊՍԺ-ի հետ ու հաղթել 1:0 հաշվով (տեսանյութ

Հանդիպման միակ գոլը 32-րդ րոպեին խփել է ֆրանսիացի հարձակվող Ֆլորիան Տովենը։

39-րդ րոպեից «Լանսը» խաղացել է 10 ֆուտբոլիստով, սակայն ՊՍԺ-ն չի կարողացել օգտվել թվային առավելությունից: 87-րդ րոպեին կարմիր քարտ է ստացել նաև ՊՍԺ-ի պորտուգալացի պաշտպան Նունու Մենդեշը։

ՊՍԺ-ն 6-րդ անգամ է պարտվել Ֆրանսիայի Սուպերգավաթի խաղում և հակառեկորդ սահմանեց այդ ցուցանիշով:

Leave a comment