ՔՊ-ականն արտասանեց «թքած ունենալու» մասին բանաստեղծությունը, ընդդիմադիր գործընկերը հիշեց Ալեն Սիմոնյանին

ԱԺ-ում Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանի թեկնածության քննարկման ընթացքում մտքերի փոխանակության ժամանակ ՔՊ խմբակցության պատգամավոր Գարիկ Սարգսյանը (լուսանկարում) ելույթի մեկնարկին հայտարարեց, թե կուզեր՝ իր ելույթը վերնագրվեր «Թքած ունենալու նուրբ արվեստը»։ Այնուհետև ԱԺ ամբիոնից արտասանեց Ռաֆայել Պատկանյանի բանաստեղծություններից մեկը «թքած ունենալու» մասին։ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը տեղից վրդովված արձագանքում էր՝ նկատողություն անելով։

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանն էլ արձագանքեց․ «Եթե ավելի կոշտ ձևակերպենք՝ թքած է ունեցվել գյուղացիների և նրանց բերքի վրա։ Կարելի էր գտնել ավելի ռազմավարական լուծումներ։ Գեղեցիկ էլ չի ասել, բայց երբ թքելու մասին խոսք է գնում, ինձ մոտ մի քաղաքական գործիչ է ասոցացվում։ Կարծում եմ բոլորիդ մոտ նույն զգացողություններն են»։ Պատգամավորները խնդրեցին հնչեցնել անունը, նա տվեց Ալեն Սիմոնյանի անունը»։

Վրույր Այվազյանն առաջարկեց, որ սուբվենցիաների և այլ խոշոր ծրագրերի մասով լինեն տեղական հանրաքվեներ։

ԱԺ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment