Հավելագրումներ եք կատարել 102-րդ բազայի վրա, հետո էլ ասում եք՝ ինչու են ՌԴ-ի հետ հարաբերությունները վատ. Ալեքսանյան
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Ուժեղ Հայաստան» կուսակցության դիրքորոշումը այն է, որ նորմալ մարդը ուղղակի չէր կարող չընտրել Սամվել Կարապետյանին, իսկ ով էլ, որ ընտրել է Նիկոլ Փաշինյանին, այսինքն՝ այդ 720 հազար մարդը, աննորմալ են նրանց պատկերացմամբ: Այս մասին ԱԺ-ում ելույթ ունենալիս հայտարարեց ԱԺ նախագահի տեղակալ Վահագն Ալեքսանյանը:
«Սա տարակուսելի է, երբ որ քաղաքական ուժը կարող է 700 հազարից ավել մարդու անվանել աննորմալ, դա արդեն իսկ աննորմալ է»,-ասաց Ալեքսանյանը՝ հավելելով. «ՀՀ քաղաքացիների հետ պետք է շատ զգույշ խոսել, որովհետև ես չգիտեմ դուք որքան կապիտալ, որքան գումար ունեք, բայց նույնիսկ, եթե դուք աշխարհի հարստությունն ունենաք՝ դա ձեզ թույլ չի տալիս ՀՀ քաղաքացուն վիրավորել, հատկապես այն բանի համար, որ քաղաքացին չի վաճառվում»:
Անդրադառնալով ՀԷՑ-ին՝ Ալեքսանյանը հիշեցրեց, որ հավելագրումներ են կատարվել Հալիձորի մակապարտեզի վրա:
Ալեքսանյանի խոսքով՝ նույն կերպ հավելագրումներ են կատարվել նաև Գյումրիում տեղակայված 102-րդ ՌԴ ռամաբազայի վրա:
«Հետո էլ ասում եք՝ ինչու են Ռուսաստանի հետ հարաբերությունները վատ: Բա 102-րդ ռազմաբազայի վրա ավել փող եք գրել»,-ասաց Ալեքսանյանը:
ԱԺ նախագահի տեղակալը հիշեցրեց, որ ապրիլ ամսվա դրությամբ կառուցվել է 4735 կմ ճանապարհ և անցկացվել 1757 կմ լուսավորություն, որը կատարվել է ՀՀ քաղաքացիների հարկերի վճարման շնորհիվ՝ ՀՀ քաղաքացիների բարեկեցության համար:
«Ես հիշում եմ, որ օրինակ, երբ որ Ռոբերտ Քոչարյանի հոլովակն էին նկարում՝ հպարտորեն ասում էր, որ 10 տարում կառուցվել է 10 հազար կմ ճանապարհ, այն էլ «Լինսի» հիմնադրամով, հիշում ենք հայտնի պատմությունները»,-ասաց Ալեքսանյանը: