Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
36 տարեկանում մահացել է ամերիկացի դերասանուհի Հեյդեն Պանետյերը։ Նա ֆիլմերում և սերիալներում սկսել է նկարահանվել դեռ մանկուց, սակայն համաշխարհային ճանաչում է ձեռք բերել «Հերոսներ» սերիալում Քլեր Բենեթի դերով։ Նա նկարահանվել է նաև «Նեշվիլ» և «Ճիչ» սերիալներում, ինչպես նաև «Հիշիր տիտաններին» ֆիլմում։ Մանկության տարիներին նա հնչյունավորել է Դոթին «Ֆլիկի արկածները» մուլտֆիլմը։
Պանետյերը բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյի նախկին նշանածն էր։ Նրանք սկսել են հանդիպել 2009 թվականին, 2013-ին հայտարարել են նշանադրության մասին, իսկ 2014 թվականին զույգը դուստր է ունեցել՝ Կայային։ Բաժանվելուց հետո դուստրը մնացել է հոր՝ Վլադիմիր Կլիչկոյի հետ։