Թրամփը հանձնարարել է զգալիորեն կրճատել Հարավային Կորեայի հետ համատեղ զորավարժությունները


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ ունեցած լավ հարաբերությունների ֆոնին դժգոհ է, որ ԱՄՆ-ն Հարավային Կորեայի հետ համատեղ ռազմական զորավարժությունների է մասնակցում։


Նրա խոսքով՝ այդ զորավարժությունները ոչ միայն ծախսատար են, և ծախսերի զգալի մասը, ինչպես միշտ, հոգում է ԱՄՆ-ը, այլև «լիովին անտեղի և թշնամական» ազդանշան են ուղարկում մի երկրի, որը Թրամփի նախագահության ընթացքում որևէ սպառնալիք չի ներկայացրել և հարգալից վերաբերմունք է դրսևորել։


Թրամփի խոսքով՝ քանի որ զորավարժությունները չեղարկելու համար արդեն ուշ է, ինքը հանձնարարել է ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթին զգալիորեն կրճատել դրանց ծավալը։


ԱՄՆ նախագահը նաև նշել է, որ վերջերս Հարավային Կորեայի նախագահին հարցրել է, թե արդյոք երկիրը կցանկանա միանալ ԱՄՆ-ին Իրանի Իսլամական Հանրապետության ապամիջուկայնացման գործընթացում։ Նրա խոսքով՝ Հարավային Կորեայից պատասխանել են. «Ո՛չ, շնորհակալություն»։


Թրամփը գրառումն ավարտել է՝ շնորհակալություն հայտնելով հարցի նկատմամբ ուշադրության համար։

Դիտումների քանակ11

Leave a comment