Հորդառատ անձրևի պատճառով Գյումրիում կրկին ջրալցումներ են եղել

Բաժանորդագրվել

Փրկարարները ահազանգերի հետքերով մի շարք աշխատանքներ են կատարել:

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. Քամու և հորդառատ անձրևի հետևանքով օգոստոսի 16-ին Գյումրում մի շարք հասցեներում ջրալցումներ են եղել: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը:

«Ժամը 16:33-ից սկսած ստացվել են ահազանգեր, որ քամու և հորդառատ անձրևի հետևանքով ջրալցվել են Գյումրի քաղաքի մի շարք հասցեների նկուղներ, բակային հատվածներ, կոտրվել ծառի ճյուղեր և թեքվել էլեկտրասյուն։ Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ և օպերատիվ խմբեր»,- ասված է հաղորդագրությունում:

Փրկարարները սահմանազատել են տարածքները, մոտոպոմպերի միջոցով նկուղներից, բակային հատվածներից ջրահեռացման (ընդհանուր մոտ 85 խմ), ինչպես նաև կոտրված ճյուղերի մասնատման և հեռացման աշխատանքներ են կատարել։

Leave a comment