Այսօր՝ օգոստոսի 16-ին, Վայոց ձորի մարզում ժամը 16։35-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 166-րդ կմ հատվածում Արմավիրի մարզի բնակիչ 63-ամյա Հովհաննես Տ․-ն իր վարած «Lexus LX470» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Սիսիան» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորի ինքնությունը։