ՌԴ ՊՆ-ը հայտնել է Ուկրաինայի նավահանգստային ենթակառուցվածքներին հարվածների մասին

Բաժանորդագրվել

ՌԴ ԶՈւ-ն շարունակել է հարվածներ հասցնել Ուկրաինայի նավահանգստային ենթակառուցվածքներին և նավերին, որոնք օգտագործվել են ի շահ Ուկրաինայի զինված ուժերի։

ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի — Sputnik. Ռուսաստանի զինված ուժերը Սև ծովում՝ Օդեսայից արևելք, խոցել են բեռնանավ, որը Ուկրաինա էր տեղափոխում արևմտյան սպառազինություն։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

Նշվում է նաև, որ Բելգորոդ-Դնեստրովսկիում ռուս զինվորականները հարվածել են անանձնակազմ նավակների արտադրամասին, ինչպես նաև դրանց մարտական մասերի և բաղադրիչների պահեստին։ Այդ նավակներն օգտագործվել են Սև ծովում նավերի և էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտների, ինչպես նաև Ռուսաստանի սևծովյան ափամերձ քաղաքների վրա հարձակումների համար։

Վիլկովո բնակավայրում խոցվել է Ուկրաինայի ռազմածովային ուժերի պարեկային նավակների կայանատեղին։

Օդեսայի նավահանգստում հարվածներ են հասցվել երեք բեռնանավի և երկու տանկերի, որոնք Ուկրաինայի ԶՈւ-ի համար ռազմական բեռներ և վառելիք էին տեղափոխում, ինչպես նաև վառելիքի պահեստարաններին և ռազմական գույքի պահեստներին։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment