Քենտուկիում համերգի ժամանակ կրակոցներ են հնչել. մեկ մարդ զոհվել է, վիրավորների թվում երկու երեխա կա
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ-ի Քենտուկի նահանգի Լեքսինգթոն քաղաքում բացօթյա համերգի ժամանակ տեղի ունեցած հրաձգության հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս չորսը վիրավորվել են, այդ թվում՝ երկու երեխա, հայտնում է New York Post-ը։
Հրաձգությունը տեղի է ունեցել օգոստոսի 15-ի երեկոյան քաղաքի կենտրոնում գտնվող Չարլզ Յանգի զբոսայգում, որտեղ անցկացվում էր երաժշտական միջոցառում։ Ոստիկանության տվյալներով, ահազանգը ստացվել է տեղական ժամանակով մոտ 18:45-ին։
Տուժածների թվում են երկու մեծահասակ, 14-ամյա դեռահաս և 4-ամյա երեխա։ Վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց, նրանց վիճակը գնահատվում է որպես կյանքին չսպառնացող։ Եվս մեկ տուժած մահացել է։
Հրաձգությունը տեղի է ունեցել այն վայրից մոտ 2,4 կմ հեռավորության վրա, որտեղ այդ պահին Քենտուկիի նահանգապետ Էնդի Բեշիրը ելույթ էր ունենում նահանգի Դեմոկրատական կուսակցության ընթրիքի ժամանակ։
«Մինչև շարունակելը, պետք է ձեզ ծանր լուր հայտնեմ», — ասել է Բեշիրը՝ ընդհատելով իր ելույթը։ նա հայտնել է, որ հրաձգությունը տեղի է ունեցել միջոցառման վայրից մոտ մեկուկես մղոն հեռավորության վրա։
Լեքսինգթոնի ոստիկանությունը շարունակում է հետաքննությունը։ Ոստիկանապետ Լոուրենս Ուեզերսը կոչ է արել բնակիչներին իշխանություններին հայտնել այն մարդկանց մասին, որոնք կարող են զենքով վտանգ ներկայացնել։
Ամերիկյան լրատվամիջոցների տվյալներով, Լեքսինգթոնում տեղի ունեցած հրաձգությունը շաբաթ օրը ԱՄՆ-ում արձանագրված մի քանի նմանատիպ միջադեպերից մեկն է եղել։