Սույն նամակով տեղեկցանում ենք և խնդրում ենք լրաքննություն անցկացնել ադրբեջանական գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեկչյանի առողջական վիճակի նկատմամբ ներկա անտարբերության վերաբերյալ:
Սույն հարցով մի քանի օր առաջ սփյուռքի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների կոալիցիան՝ ներառյալ Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի անվան ինստիտուտը և «Աղմուգ» կոլեկտիվը (Aghmoog Collective), հանդես ենք եկել համատեղ բաց նամակով։
Մենք դատապարտում ենք ՀՀ կառավարության անգործությունը՝ հայրենիք վերադարձած պատանդներին օրենքով սահմանված բժշկական, հոգեբանական և բնակարանային պատշաճ վերականգնողական աջակցություն տրամադրելու հարցում։
Նամակի առանցքում հայրենիք վերադարձած Վիգեն Էուլջեկչյանի դեպքն է, ով ավելի քան հինգ տարի անցկացրել է ադրբեջանական գերության մեջ և ենթարկվել բազմաթիվ խոշտանգումների։ Չնայած պաշտոնական այն պնդումներին, թե նա վերադարձել է «բավարար առողջական վիճակում», պարոն Էուլջեկչյանն այսօր ունի մի շարք առողջական խնդիրներ, այդ թվում՝ ողնաշարի ծանր վնասվածքներ և լսողության երկկողմանի կորուստ։ Նա Երևանում հայտնվել է անօթևան վիճակում և օրենքով սահմանված կարգով իրավասու է ստանալ ընդամենը 46,000 դրամ հաշմանդամության նպաստ, սակայն այդ վճարումը դեռևս անգամ չի սկսվել։ Ներկայումս նա գոյատևում է բացառապես քաղաքացիական հասարակության դրամահավաքների շնորհիվ։
Նամակում վերջնաժամկետ ենք սահմանել մինչև այս ամսվա վերջ, որպեսզի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը միջամտի խնդրին, այլապես հարցը կբարձրացվի մարդու իրավունքների միջազգային ատյաններում։
Նամակին կից ներկայացնում ենք պաշտոնական ստորագրված բաց նամակը, որտեղ մանրամասնված են բժշկական ախտորոշումները, ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոնվենցիայի իրավական հղումները և միջազգային ստորագրյալների ամբողջական ցանկը:
«Աղմուգ» կոլեկտիվ
Մոնրեալ / Բեռլին
Յոն ՆԵՐՍԻՍՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: