Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի և նրա կառավարության նկատմամբ դժգոհության մակարդակը հասել է նոր ռեկորդային ցուցանիշի։
Ինչպես գրում է գերմանական «Bild»-ը, այս մասին են բկայում INSA սոցիոլոգիական ինստիտուտի անցկացրած հարցման արդյունքները։
Մերցի գործունեությունը դրական է գնահատել հարցվածների միայն 16%-ը։ Դժգոհ է 78%-ը, ևս 6%-ը չի կողմնորոշվել պատասխանի հարցում։
Կառավարության աշխատանքից դժգոհ է 79%-ը, դրական են գնահատում միայն 15%-ը։ Եվս 6%-ը դժվարացել է պատասխանել։
Օգոստոսի 13-14-ն անցկացված հարցմանը մասնակցել է 1003 մարդ։