Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հունգարիայում լեհական պետհամարանիշներով տուրիստական ավտոբուսը դուրս է եկել ճանապարհից, ընկել ձորակն ու շրջվել: Associated Press-ի հաղորդմամբ՝ ողբերգական վթարի հետևանքով զոհվել է 12 մարդ։
Երկրի վարչապետ Պետեր Մադյարի փոխանցմամբ՝ ևս 10 մարդ վիրավոր է։ Դեպքը տեղի է ունեցել Բուդապեշտից 87 կմ հեռավորության վրա գտնվող մայրուղում։
Ոստիկանության նախնական վարկածով՝ ավտոբուսի վարորդը քնել է ղեկին: