Ինդոնեզիայի ափերի մոտ դարձյալ երկրաշարժ է տեղի ունեցել

Ինդոնեզիայի ափերի մոտ դարձյալ երկրաշարժ է տեղի ունեցել

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ինդոնեզիայի ափերի մոտ 5,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը:

Տեղական ժամանակով 06:51-ին (Մոսկվայի ժամանակով՝ 09:51-ին) երկրաշարժ է գրանցվել ավելի քան 41 500 բնակչություն ունեցող Ռուտենգ քաղաքից 76,8 կմ հարավ։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա։

Հանգստյան օրերին Ինդոնեզիայում գրանցվել է մեծ ուժգնությամբ մի քանի երկրաշարժ։ Ինդոնեզիական Ֆլորես կղզու մերձակայքում տեղի ունեցած 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 50-ը, իսկ շուրջ 5000 մարդ տարհանվել է։

Leave a comment