Երկու հայ բռնցքամարտիկ դուրս է եկել Սերբիայում ընթացող Եվրոպայի առաջնության 1/4 եզրափակիչ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Երկու հայ բռնցքամարտիկ դուրս է եկել Սերբիայում ընթացող Եվրոպայի առաջնության 1/4 եզրափակիչ։ Այս մասին հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից:

3-րդ մրցումային օրը հաղթանակների շարքը բացեց Էվա Խլղաթյանը, որը շատ վստահ առավելության հասավ Բելառուսի ներկայացուցիչ Սոֆիա Առլովայի նկատմամբ։ Հայ մարզուհին նաև նոկդաունի ենթարկեց մրցակցին։

1/4 եզրափակիչում է նաև 50 կգ քաշային Տիգրան Կիրակոսյանը, որը համառ պայքարում պարտության մատնեց տանտերերի ներկայացուցիչ Պավլե Պապովիչին։ 1/4 եզրափակիչում Կիրակոսյանը կմրցի Վրաստանի, իսկ Խլղաթյանը Բուլղարիայի ներկայացուցչի հետ։

Leave a comment