https://arm.sputniknews.ru/20260816/ukrainaji-ats-neri-zangvatsajin-hardzakumy-merdzmvoskvaji-vra-inch-e-hajtni-ajs-zhamin-105819359.html
Ուկրաինայի ԱԹՍ-ների զանգվածային հարձակումը Մերձմոսկվայի վրա. ինչ է հայտնի այս ժամին
Ուկրաինայի ԱԹՍ-ների զանգվածային հարձակումը Մերձմոսկվայի վրա. ինչ է հայտնի այս ժամին
Sputnik Արմենիա
Պոդոլսկում և Մոսկվայում ԱԹՍ-ների հարձակման հետևանքով երեք մարդ է տուժել: 16.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-16T10:04+0400
2026-08-16T10:04+0400
2026-08-16T10:04+0400
մոսկվա
անօդաչու թռչող սարք (աթս)
ուկրաինա
ռուսաստան
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/18/63370104_0:356:960:896_1920x0_80_0_0_6ccf17cb9e895db3d63fd3ba32c2053f.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. Մերձմոսկովյան Պոդոլսկում ԱԹՍ-ների հարձակումների հետևանքով երեք մարդ Է տուժել։ Այս մասին հայտնել Է մարզպետ ԱնդրեյՎորոբյովը։Մարզպետի խոսքով՝ Ռամենսկոյում գիշերային ԱԹՍ-ի հարձակման հետևանքով տարեց տղամարդ է մահացել:«Ռամենսկի մունիցիպալ օկրուգում անօդաչուն ընկելէ առանձնատան տարածքում, հարձակման զոհ է դարձել 83-ամյա մի տղամարդ»,- հայտնել Է Վորոբյովը:Բացի այդ, նա նշել է, որ Վոսկրեսենսկում վնասվել են արդյունաբերական օբյեկտի շինություններ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան:Անօդաչուների հարձակումների հետևանքով վնասվածքներ են գրանցվել մերձմոսկովյան Կաշիրում, այնտեղ տուժել է ոստիկանության բաժնի շենքը:Վորոբյովը նաև հայտնել է, որ մեկ գիշերվա ընթացքում հակաօդային պաշտպանության ուժերը և ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցները Մերձմոսկվայում խոցել և ճնշել են 187 ԱԹՍ:Իր հերթին Մոսկվայի քաղաքապետ ՍերգեյՍոբյանինը հայտնել է, որ շաբաթ երեկոյից մինչև կիրակի ժամը 06:30-ը Մոսկվայի շրջանի ուղղությամբ 600 ԱԹՍ է թռել, որոնցից 201-ը ոչնչացվել է հենց տարածաշրջանում: Մոսկվայի Օղակաձև ճանապարհին ԱԹՍ-ի հարձակման հետևանքով երեք մարդ Է տուժել:Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
մոսկվա
ուկրաինա
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/18/63370104_0:266:960:986_1920x0_80_0_0_af58902ce91d189a2602255c4c29ebca.jpg.webp
մոսկվա, անօդաչու թռչող սարք (աթս), ուկրաինա, ռուսաստան, պատերազմ
մոսկվա, անօդաչու թռչող սարք (աթս), ուկրաինա, ռուսաստան, պատերազմ
Պոդոլսկում և Մոսկվայում ԱԹՍ-ների հարձակման հետևանքով երեք մարդ է տուժել:
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. Մերձմոսկովյան Պոդոլսկում ԱԹՍ-ների հարձակումների հետևանքով երեք մարդ Է տուժել։ Այս մասին հայտնել Է մարզպետ ԱնդրեյՎորոբյովը։
«Պոդոլսկում բժշկական օգնության կարիք է ունեցել երեք մարդ։ Մեկ մարդ բեկորային վնասվածքներ է ստացել «Լեսնոյ» ԱՈԸ-ում, ևս երկուսը տուժել են Մ-2 մայրուղու շրջանում և Ժելեզնոդորժնի ավանում անօդաչուների ընկնելու հետևանքով: Բոլորին ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն», – գրել է նա «Մաքս» հարթակի ալիքում։
Մարզպետի խոսքով՝ Ռամենսկոյում գիշերային ԱԹՍ-ի հարձակման հետևանքով տարեց տղամարդ է մահացել:
«Ռամենսկի մունիցիպալ օկրուգում անօդաչուն ընկելէ առանձնատան տարածքում, հարձակման զոհ է դարձել 83-ամյա մի տղամարդ»,- հայտնել Է Վորոբյովը:Բացի այդ, նա նշել է, որ Վոսկրեսենսկում վնասվել են արդյունաբերական օբյեկտի շինություններ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան:
Անօդաչուների հարձակումների հետևանքով վնասվածքներ են գրանցվել մերձմոսկովյան Կաշիրում, այնտեղ տուժել է ոստիկանության բաժնի շենքը:
Վորոբյովը նաև հայտնել է, որ մեկ գիշերվա ընթացքում հակաօդային պաշտպանության ուժերը և ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցները Մերձմոսկվայում խոցել և ճնշել են 187 ԱԹՍ:
«Այս գիշեր Մոսկվայի մարզը ենթարկվել է վերջին շրջանում ամենազանգվածային անօդաչու հարձակումներից մեկին։ Գիշերվա ընթացքում ՀՕՊ ուժերըև ՌԷՊ միջոցները խոցել և ճնշել են 187 ԱԹՍ Դոմոդեդովոյում, Պոդոլսկում, Ստուպինոյում, Օդինցովոյում, Նարո – Ֆոմինսկում, Ռամենսկում, Չեխովում, Կոլոմնայում, Կաշիրում և Եգորևսկում։Ցավոք, կան տուժածներ», – գրել է նա։
Իր հերթին Մոսկվայի քաղաքապետ ՍերգեյՍոբյանինը հայտնել է, որ շաբաթ երեկոյից մինչև կիրակի ժամը 06:30-ը Մոսկվայի շրջանի ուղղությամբ 600 ԱԹՍ է թռել, որոնցից 201-ը ոչնչացվել է հենց տարածաշրջանում: Մոսկվայի Օղակաձև ճանապարհին ԱԹՍ-ի հարձակման հետևանքով երեք մարդ Է տուժել:
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։