Էրդողան․ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությունը մեր առաջնահերթությունների մեջ չի մտնում

Եվրամիությանը անդամակցելը Թուրքիայի առաջնահերթությունների մեջ չի մտնում, Al Jazeera Arabic հեռուստաալիքի հարցազրույցում հայտնել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Նրա խոսքով՝ Եվրոպան ինքը պատրաստակամություն չի ցուցաբերում ընդունել Թուրքիային ԵՄ, դրա հետևանքով միությունում Թուրքիայի բացակայությունից ավելի շատ տուժում է հենց Եվրոպան։

«Եվրոպան պարտվողի դերում է այն պատճառով, որ Թուրքիան ԵՄ անդամ չէ», — ասել է Էրդողանը։

Միևնույն ժամանակ, նա նշել է, որ, իր գնահատմամբ, եվրոպական կողմը պատրաստակամություն չի ցուցաբերում ընդունել Թուրքիային իր շարքերը։

«Եվրոպական միությանն անդամակցելը մեր առաջնահերթությունների մեջ չի մտնում», — ընդգծել է Թուրքիայի նախագահը։

Խոսելով Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի մասին՝ Էրդողանը հայտնել է, որ Թուրքիան չի կարող Գազան թողնել առանց աջակցության և կանի անհրաժեշտ ամեն ինչ՝ պաղեստինյան բնակչությանն օգնություն ցուցաբերելու համար։

Նրա խոսքով՝ ՀԱՄԱՍ-ը բարեխղճորեն կատարում է ստանձնած պարտավորությունները, մինչդեռ Իսրայելը շարունակում է ռազմական գործողությունները։

Էրդողանը նաև հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ քննարկել է Լիբանանում պատերազմը դադարեցնելու անհրաժեշտությունը։ Նա Իսրայելի հարձակումների շարունակությունը Լիբանանի տարածքում անվանել է Անկարայի համար լուրջ մտահոգության աղբյուր և ընդգծել ԱՄՆ դերի կարևորությունը Լիբանանում Իսրայելի ռազմական արշավը դադարեցնելու հարցում։

Leave a comment