Ջրառատ գյուղում էլեկտրական լարն ընկել է Երևան–Գյումրի գնացքի վագոնի տանիքին

Բաժանորդագրվել

Գնացքի աշխատակիցները քաղաքացիների օգնությամբ կանխել են հրդեհի տարածումը։

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում էլեկտրական լարը պոկվել և ընկել է Երևան-Գյումրի գնացքի վագոնի տանիքին։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Դեպքը տեղի է ունեցել ժամը 19:00-ի սահմաններում։ Ըստ լրատվամիջոցի` վագոնի առաստաղի փայտյա կոնստրուկցիաների և ռելսերի մոտ 2 քմ հատվածում հրդեհ է բռնկվել։

Գնացքի աշխատակիցները քաղաքացիների օգնությամբ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն։

Տուժածներ չկան։

Leave a comment