Միրզոյանը հանդիպել է Լիբանանի և Բահրեյնի արտգործնախարարների հետ. ի՞նչ են քննարկել

https://arm.sputniknews.ru/20261031/mirzvojany-handipel-e-libanani-ev-bahrejni-artgvortsnakhararneri-het-inch-en-qnnarkel-108725688.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/1f/108724051_26:0:2755:2047_1920x0_80_0_0_d01fc2b68424fe62cc53c9398c6ed3ae.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հհ արտաքին գործերի նախարարություն. ագն, արարատ միրզոյան, բահրեյն, լիբանան, նախարար

հհ արտաքին գործերի նախարարություն. ագն, արարատ միրզոյան, բահրեյն, լիբանան, նախարար

Բաժանորդագրվել

Արարատ Միրզոյանը քննարկել է ներդրումների և տարածաշրջանային խաղաղության հարցեր։

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը Բահրեյնում անցկացվող «Մանամայի երկխոսության» շրջանակում հանդիպել է Լիբանանի և Բահրեյնի արտաքին գործերի նախարարների հետ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՄԱ նախարարությունը։ Ըստ գերատեսչության` քննարկվել են երկկողմ համագործակցության, ներդրումների և տարածաշրջանային խաղաղության հարցեր։

Լիբանանի ԱԳ նախարար Յուսեֆ Ռաջիի հետ հանդիպմանը Միրզոյանը քննարկել է առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման, ինչպես նաև արհեստական բանականության ոլորտում փոխգործակցության հնարավորությունները։

Կողմերն անդրադարձել են նաև Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին։ Միրզոյանն ընդգծել է տարածաշրջանային կայունությանն ուղղված միջազգային ջանքերին Հայաստանի աջակցությունը։

Բահրեյնի ԱԳ նախարար Աբդ Ալ-Լատիֆ բին Ռաշիդ Ալ-Զայանիի հետ քննարկվել են երկկողմ հարաբերությունների ընդլայնումը, ներդրումների խրախուսումը, զբոսաշրջության ակտիվացումը և համաձայնեցման փուլում գտնվող միջազգային պայմանագրերի կնքումը։

Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային խաղաղության ամրապնդմանն ու տնտեսական փոխկապակցվածության զարգացմանը, ինչպես նաև «Մանամայի երկխոսություն» և «Երևանյան երկխոսություն» դիվանագիտական ֆորումների համագործակցությանը։

Հիշեցնենք, որ «Մանամայի երկխոսություն» անվտանգության 22-րդ միջազգային համաժողովն անցկացվում է Բահրեյնում հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 1-ը։ ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 30-ին աշխատանքային այցով մեկնել է Բահրեյն՝ մասնակցելու համաժողովին։

Հոկտեմբերի 31-ին նա մասնակցել է համաժողովի պաշտոնական բացման արարողությանը։

Leave a comment