https://arm.sputniknews.ru/20260815/angelina-melnikvovan-artasvel-e-eaum-henacatkum-haghteluc-hetvo-105815954.html
Անգելինա Մելնիկովան արտասվել է ԵԱ–ում հենացատկում հաղթելուց հետո
Անգելինա Մելնիկովան արտասվել է ԵԱ–ում հենացատկում հաղթելուց հետո
Sputnik Արմենիա
Այս ոսկե մեդալը Մելնիկովայի համար երկրորդն է ընթացիկ առաջնությունում։ 15.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-15T20:55+0400
2026-08-15T20:55+0400
2026-08-15T20:55+0400
ռուսաստան
մարմնամարզություն
խորվաթիա
մեդալ
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/0f/105814697_0:0:1775:998_1920x0_80_0_0_a2aa0752bfeb767a65ac0729eab52afd.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Օլիմպիական չեմպիոն, ռուսաստանցի Անգելինա Մելնիկովան հաղթել է Զագրեբում ընթացող սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնության հենացատկի մրցումներում։Նա չի կարողացել զսպել արցունքները պարգևատրման արարողության ժամանակ, երբ հնչել է չեզոք մարզիկների համար նախատեսված երաժշտությունը։Այս ոսկե մեդալը Մելնիկովայի համար երկրորդն է ընթացիկ առաջնությունում՝ անհատական բազմամարտում հաղթանակից հետո։Բացի այդ, Մելնիկովան երրորդ տեղն է զբաղեցրել մարզափայտի վրա վարժությունում։ Նա վաստակել է 13,700 միավոր։ Հաղթել է Ֆրանսիան ներկայացնող Ելենա Կոլան (13,933), երկրորդ տեղում իտալուհի Մանիլա Էսպոզիտոն է (13,833)։ Եվս մեկ ռուսաստանցի՝ Աննա Կալմիկովան (12,933), զբաղեցրել է յոթերորդ տեղը։Ռուսաստանցի մարզիկները Եվրոպայի առաջնությանը հանդես են գալիս չեզոք կարգավիճակով, այդ պատճառով Ռուսաստանի օրհներգը չի հնչում։Կանանց Եվրոպայի առաջնությունն անցկացվում է օգոստոսի 13-ից 16-ը, տղամարդկանց առաջնությունը կկայանա օգոստոսի 19-ից 23-ը։ Մրցաշարերը ընտրական են սպորտային մարմնամարզության 2026 թվականի աշխարհի առաջնության համար։Ավելի վաղ Մոսկվայում Խորվաթիայի դեսպանատունը մերժել էր վիզաներ տրամադրել Ռուսաստանի սպորտային մարմնամարզության պատվիրակության 9 անդամների, այդ թվում՝ կանանց հավաքականի առաջատարներ Մելնիկովային, Վիկտորյա Լիստունովային և Կալմիկովային։ Օգոստոսի 10-ին Զագրեբում ՌԴ դիվանագիտական ներկայացուցչությունից ՌԻԱ Նովոստիին հայտնել էին, որ վիզաներ են ստացել Մելնիկովան, Կալմիկովան, Լեյլա Վասիլևան և Ալեքսեյ Ուսաչովը։ Վիզաների տրամադրումը մերժելու սկզբնական որոշումն ուժի մեջ է մնացել Լիստունովայի, Սերգեյ Նայդինի, Եվգենի Կիսելի, մարզիչ Յուլիա Կուկսենկովայի և բժիշկ Սերգեյ Գուլևսկու նկատմամբ։Ռուսաստանցի լողորդները ոսկե մեդալ են նվաճել աշխարհի առաջնության տեխնիկական ծրագրում
խորվաթիա
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/0f/105814697_14:0:1345:998_1920x0_80_0_0_2708cc93e0b4999e08bed27736b63faa.jpg.webp
ռուսաստան, մարմնամարզություն, խորվաթիա, մեդալ, տեսանյութ, տեսանյութեր, видео
ռուսաստան, մարմնամարզություն, խորվաթիա, մեդալ, տեսանյութ, տեսանյութեր, видео
Այս ոսկե մեդալը Մելնիկովայի համար երկրորդն է ընթացիկ առաջնությունում։
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Օլիմպիական չեմպիոն, ռուսաստանցի Անգելինա Մելնիկովան հաղթել է Զագրեբում ընթացող սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնության հենացատկի մրցումներում։
Նա չի կարողացել զսպել արցունքները պարգևատրման արարողության ժամանակ, երբ հնչել է չեզոք մարզիկների համար նախատեսված երաժշտությունը։
Այս ոսկե մեդալը Մելնիկովայի համար երկրորդն է ընթացիկ առաջնությունում՝ անհատական բազմամարտում հաղթանակից հետո։
Բացի այդ, Մելնիկովան երրորդ տեղն է զբաղեցրել մարզափայտի վրա վարժությունում։ Նա վաստակել է 13,700 միավոր։ Հաղթել է Ֆրանսիան ներկայացնող Ելենա Կոլան (13,933), երկրորդ տեղում իտալուհի Մանիլա Էսպոզիտոն է (13,833)։ Եվս մեկ ռուսաստանցի՝ Աննա Կալմիկովան (12,933), զբաղեցրել է յոթերորդ տեղը։
Ռուսաստանցի մարզիկները Եվրոպայի առաջնությանը հանդես են գալիս չեզոք կարգավիճակով, այդ պատճառով Ռուսաստանի օրհներգը չի հնչում։
Կանանց Եվրոպայի առաջնությունն անցկացվում է օգոստոսի 13-ից 16-ը, տղամարդկանց առաջնությունը կկայանա օգոստոսի 19-ից 23-ը։ Մրցաշարերը ընտրական են սպորտային մարմնամարզության 2026 թվականի աշխարհի առաջնության համար։
Ավելի վաղ Մոսկվայում Խորվաթիայի դեսպանատունը մերժել էր վիզաներ տրամադրել Ռուսաստանի սպորտային մարմնամարզության պատվիրակության 9 անդամների, այդ թվում՝ կանանց հավաքականի առաջատարներ Մելնիկովային, Վիկտորյա Լիստունովային և Կալմիկովային։ Օգոստոսի 10-ին Զագրեբում ՌԴ դիվանագիտական ներկայացուցչությունից ՌԻԱ Նովոստիին հայտնել էին, որ վիզաներ են ստացել Մելնիկովան, Կալմիկովան, Լեյլա Վասիլևան և Ալեքսեյ Ուսաչովը։ Վիզաների տրամադրումը մերժելու սկզբնական որոշումն ուժի մեջ է մնացել Լիստունովայի, Սերգեյ Նայդինի, Եվգենի Կիսելի, մարզիչ Յուլիա Կուկսենկովայի և բժիշկ Սերգեյ Գուլևսկու նկատմամբ։