https://arm.sputniknews.ru/20260815/lavutjun-urishi-kjanqi-hashvin-inchpes-kareli-er-lutsel-dzhgvoh-varvordneri-harcy-105815088.html
Լավություն` ուրիշի կյանքի հաշվին. ինչպես կարելի էր լուծել դժգոհ վարորդների հարցը
Լավություն` ուրիշի կյանքի հաշվին. ինչպես կարելի էր լուծել դժգոհ վարորդների հարցը
Sputnik Արմենիա
Ճանապարհային երթևեկության մասնագետը կարծում է, որ վարելու իրավունքից զրկված անձանց լավություն անելուն զուգահեռ կառավարությունը պետք է պարեկներին հանձնարարեր… 15.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-15T20:30+0400
2026-08-15T20:30+0400
2026-08-15T20:30+0400
հայաստան
վարորդ
վարորդական իրավունք
արտակ գաբոյան
https://cdn.am.sputniknews.ru/img/1074/04/10740432_0:0:1600:901_1920x0_80_0_0_6ea2b7b4e2bfc46948212860ff832e17.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik․ ՀՀ կառավարությունը լավամարդ է լինում այլ մարդկանց կյանքերի հաշվին, մինչդեռ պետք է խիստ վերահսկողություն սահմաներ վարելու իրավունքից զրկված վարորդների նկատմամբ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ճանապարհային երթևեկության մասնագետ Արտակ Գաբոյանը` մեկնաբանելով վարելու իրավունքից զրկված անձանց վկայականները 50 000 դրամի դիմաց վերականգնելու գործընթացը։Օգոստոսի 14-ին ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը հայտնեց, որ ավելի քան 7 800 անձ առանց քննություններ վերահանձնելու, միայն պետական տուրք վճարելու միջոցով վերականգնել է վարելու իրավունքը։Գաբոյանի գնահատմամբ` կառավարությունն այս քայլով հերթական անգամ ձեռք է մեկնում վատ վարորդներին. նա հիշեցրեց, որ իշխանության ներկայացուցիչներն էլ չէին հերքում, որ կառավարության մոտ ակցիա անողները վարելու իրավունքից զրկվել էին մեծամասամբ խմած լինելու պատճառով։Մեր զրուցակիցը վստահ է, որ հեշտությամբ վերականգնված վարորդական իրավունքը որևէ կերպ չի նպաստելու, որ խմող վարորդն ազատվի իր վնասակար սովորությունից կամ խմած վիճակում ավտոմեքենա վարելուց։ Որպես հիմնավորում Գաբոյանը հիշեցրեց, որ վարչապետի հետ հանդիպած վարորդներից մեկը խմած վիճակում որոշ ժամանակ անց մեքենայով գլորվել էր ձորը։ «Ես նույնիսկ վստահ եմ, որ նրանց շարքերում խմած վարողներն ավելի շատ են եղել, պարզապես չեն բռնվել, ոչ մի տեղ այդ փաստը չի արձանագրվել։ Երկրորդ մեծ խնդիրն էլ այն է, որ ամբողջ հանրապետության մակարդակով քաղաքացիները տեսան, որ իրենք կարող են շատ վատ բաներ անել և ազատվել օրենքով նախատեսված պատժից։ Ուղղակի գնան կառավարության շենքի դիմաց, ցույց անեն ու պահանջեն վերացնել այդ պատիժները։ Դա շատ-շատ վատ ազդակ է հասարակությանը»,– շեշտեց Գաբոյանը։Մասնագետի համոզմամբ` վարորդական իրավունքից զրկված վարորդներին «լավություն» անելուն զուգահեռ կառավարությունը պետք է, օրինակ, պարեկային ծառայությանը հանձնարարեր տվյալ վարորդների նկատմամբ առանձնահատուկ ուշադիր լինելՈլորտի բարձիթողի վիճակի հիմնական պատասխանատուն, նրա խոսքով, պարեկային ծառայությունն է։ Հատկապես մայրաքաղաքից դուրս, ըստ Գաբոյանի, վերահսկողություն ընդհանրապես գոյություն չունի։«Եթե Երևանից դուրս գաք, կտեսնեք, որ 12-14 տարեկան շատ երեխաներ իրենց գյուղերում մեքենա են վարում։ Կամ վարում են առանց համարանիշի, տեխնիկական այնպիսի վիճակում, որ նման մեքենայի շահագործումը բոլոր օրենքներով արգելվում է»,– նշեց մասնագետը։Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն` Հայաստանում 2026թ.–ի առաջին կիսամյակում գրանցվել է 2151 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչի հետեւանքով մահացել է 114 մարդ, վնասվածքներ ստացել` 3127–ը։ Զոհերից 23–ը կանայք են եղել, 7–ը` երեխաներ։ 409 երեխա ստացել է մարմնական վնասվածքներ։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/1074/04/10740432_174:0:1558:1038_1920x0_80_0_0_cb497fb95d806f1c697a6452db5bf12f.jpg.webp
հայաստան, վարորդ, վարորդական իրավունք, արտակ գաբոյան
հայաստան, վարորդ, վարորդական իրավունք, արտակ գաբոյան
Ճանապարհային երթևեկության մասնագետը կարծում է, որ վարելու իրավունքից զրկված անձանց լավություն անելուն զուգահեռ կառավարությունը պետք է պարեկներին հանձնարարեր առանձնահատուկ ուշադիր լինել տվյալ վարորդների նկատմամբ։
Օգոստոսի 14-ին ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը հայտնեց, որ ավելի քան 7 800 անձ առանց քննություններ վերահանձնելու, միայն պետական տուրք վճարելու միջոցով վերականգնել է վարելու իրավունքը։
Գաբոյանի գնահատմամբ` կառավարությունն այս քայլով հերթական անգամ ձեռք է մեկնում վատ վարորդներին. նա հիշեցրեց, որ իշխանության ներկայացուցիչներն էլ չէին հերքում, որ կառավարության մոտ ակցիա անողները վարելու իրավունքից զրկվել էին մեծամասամբ խմած լինելու պատճառով։
«Փաստացի այս որոշումով իրենք ցույց տվեցին` ընդունում են, որ այդ մարդիկ վարել են խմած վիճակում, ընդունում են, որ այդ մարդիկ այնքան վատ վարորդ են, որ նույնիսկ չեն կարողանում տեսական քննությունները հանձնել, դրա համար ասում են` եկեք մենք իրենց վաճառենք վարորդական իրավունքը։ Այսինքն` արձանագրելով, որ այդ մարդիկ «փաստաթղթավորված» շատ վատ վարորդ են, նրանց ձեռք են մեկնում, լավամարդ են լինում այլոց կյանքերի հաշվին, որոնք վաղը-մյուս օրը դրանց զոհն են դառնալու։ Խմած քշելը դա այն խախտումը չէ, որ պահի տակ անուշադիր էր, նշանը չնկատեց, կամ նշանները փոխել էին, չհարցրեց վերադասավորվել և այլն։ Խմած քշել նշանակում է գիտակցաբար գնալ հանցանքի։ Սա ռիսկ չէ, սա արձանագրված փաստ է»,– ասաց Գաբոյանը։
«Ես նույնիսկ վստահ եմ, որ նրանց շարքերում խմած վարողներն ավելի շատ են եղել, պարզապես չեն բռնվել, ոչ մի տեղ այդ փաստը չի արձանագրվել։ Երկրորդ մեծ խնդիրն էլ այն է, որ ամբողջ հանրապետության մակարդակով քաղաքացիները տեսան, որ իրենք կարող են շատ վատ բաներ անել և ազատվել օրենքով նախատեսված պատժից։ Ուղղակի գնան կառավարության շենքի դիմաց, ցույց անեն ու պահանջեն վերացնել այդ պատիժները։ Դա շատ-շատ վատ ազդակ է հասարակությանը»,– շեշտեց Գաբոյանը։
Մասնագետի համոզմամբ` վարորդական իրավունքից զրկված վարորդներին «լավություն» անելուն զուգահեռ կառավարությունը պետք է, օրինակ, պարեկային ծառայությանը հանձնարարեր տվյալ վարորդների նկատմամբ առանձնահատուկ ուշադիր լինել
«Եթե այդ մարդը, պայմանական ասենք, ապրում է Վերին Հեռվաշենում, պարեկները ամիսը 1 անգամ գոնե գնան, տեսնեն՝ արդյոք էլի խմած չի վարում, արդյոք այլ կոպիտ խախտումներ չի անում բոլորի աչքից հեռու։ Սա կլիներ վերահսկողություն։ Թե չէ այն, ինչ հիմա սահմանել է կառավարությունը, վերահսկողություն չէ, ոչ մի բան է։ Նորմալ վերահսկողությունն այն կլիներ, որ այդ վարորդների դեպքում 1 տարվա ընթացքում կատարած նույնիսկ չնչին խախտման դեպքում միանգամից զրկեին վարորդական իրավունքից, ընդ որում` շատ ավելի երկար ժամանակով։ Թե չէ վարորդական իրավունքի զրկվածին 6 բալ տալը մեր երկրում, որտեղ ամենամեծ խախտման համար 5 բալ է հանվում, շատ անլուրջ է»,– կարծում է Գաբոյանը։
Ոլորտի բարձիթողի վիճակի հիմնական պատասխանատուն, նրա խոսքով, պարեկային ծառայությունն է։ Հատկապես մայրաքաղաքից դուրս, ըստ Գաբոյանի, վերահսկողություն ընդհանրապես գոյություն չունի։
«Եթե Երևանից դուրս գաք, կտեսնեք, որ 12-14 տարեկան շատ երեխաներ իրենց գյուղերում մեքենա են վարում։ Կամ վարում են առանց համարանիշի, տեխնիկական այնպիսի վիճակում, որ նման մեքենայի շահագործումը բոլոր օրենքներով արգելվում է»,– նշեց մասնագետը։
Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն` Հայաստանում 2026թ.–ի առաջին կիսամյակում գրանցվել է 2151 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչի հետեւանքով մահացել է 114 մարդ, վնասվածքներ ստացել` 3127–ը։ Զոհերից 23–ը կանայք են եղել, 7–ը` երեխաներ։ 409 երեխա ստացել է մարմնական վնասվածքներ։