https://arm.sputniknews.ru/20260815/hzbvollahy-mtadir-e-pataskhanel-israjeli-hardzakumnerin-105815395.html
«Հզբոլլահը» մտադիր է պատասխանել Իսրայելի հարձակումներին
«Հզբոլլահը» մտադիր է պատասխանել Իսրայելի հարձակումներին
Sputnik Արմենիա
«Հզբոլլահի» տվյալներով՝ բնակելի շենքերին հասցված վերջին հարվածների հետևանքով զոհվել է 11 մարդ։ 15.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-15T19:54+0400
2026-08-15T19:54+0400
2026-08-15T20:05+0400
հզբոլլահ
լիբանան
իսրայել
https://cdn.am.sputniknews.ru/i/logo/logo-social.png
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. «Հզբոլլահը» հայտարարել է, որ Լիբանանի տարածքին հասցված հետագա հարվածները և հրադադարի պայմանավորվածությունների խախտումներն անպատասխան չեն մնա։«Հզբոլլահը» Իսրայելին մեղադրել է հակամարտության սրացման և հարձակումների աշխարհագրությունն ընդլայնելու մեջ։«Պատասխան է տրվելու՝ ի պաշտպանություն Լիբանանի, նրա ժողովրդի, ինքնիշխանության և ազգային արժանապատվության»,-ասված է հայտարարության մեջ։«Հզբոլլահի» տվյալներով՝ բնակելի շենքերին հասցված վերջին հարվածների հետևանքով զոհվել է 11 մարդ, որոնց թվում կանայք և երեխաներ կան։ Եվս 12 մարդ վիրավորվել է։Շարժումը իրավիճակի պատասխանատու է հայտարարել նաև ԱՄՆ-ին՝ Վաշինգտոնին մեղադրելով Իսրայելի գործողություններին քաղաքական աջակցություն ցուցաբերելու մեջ։«Հզբոլլահը» Լիբանանի իշխանություններին կոչ է արել վերանայել Իսրայելի հետ բանակցություններին մոտեցումը և հրաժարվել ԱՄՆ-ի միջնորդությամբ հետագա երկխոսությունից։ «Հզբոլլահը» կարծում է, որ ԱՄՆ-ն հանդես է գալիս Իսրայելի կողմից, ուստի չի կարող արդյունավետ միջնորդ կամ պայմանավորվածությունների երաշխավոր լինել։
լիբանան
իսրայել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հզբոլլահ, լիբանան, իսրայել
հզբոլլահ, լիբանան, իսրայել
19:54 15.08.2026 (Թարմացված է: 20:05 15.08.2026)
Բաժանորդագրվել
«Հզբոլլահի» տվյալներով՝ բնակելի շենքերին հասցված վերջին հարվածների հետևանքով զոհվել է 11 մարդ։
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. «Հզբոլլահը» հայտարարել է, որ Լիբանանի տարածքին հասցված հետագա հարվածները և հրադադարի պայմանավորվածությունների խախտումներն անպատասխան չեն մնա։
«Հզբոլլահը» Իսրայելին մեղադրել է հակամարտության սրացման և հարձակումների աշխարհագրությունն ընդլայնելու մեջ։
«Պատասխան է տրվելու՝ ի պաշտպանություն Լիբանանի, նրա ժողովրդի, ինքնիշխանության և ազգային արժանապատվության»,-ասված է հայտարարության մեջ։
«Հզբոլլահի» տվյալներով՝ բնակելի շենքերին հասցված վերջին հարվածների հետևանքով զոհվել է 11 մարդ, որոնց թվում կանայք և երեխաներ կան։ Եվս 12 մարդ վիրավորվել է։
Շարժումը իրավիճակի պատասխանատու է հայտարարել նաև ԱՄՆ-ին՝ Վաշինգտոնին մեղադրելով Իսրայելի գործողություններին քաղաքական աջակցություն ցուցաբերելու մեջ։
«Հզբոլլահը» Լիբանանի իշխանություններին կոչ է արել վերանայել Իսրայելի հետ բանակցություններին մոտեցումը և հրաժարվել ԱՄՆ-ի միջնորդությամբ հետագա երկխոսությունից։ «Հզբոլլահը» կարծում է, որ ԱՄՆ-ն հանդես է գալիս Իսրայելի կողմից, ուստի չի կարող արդյունավետ միջնորդ կամ պայմանավորվածությունների երաշխավոր լինել։