Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 29 հարց է ընդգրկված

Փետրվարի 9-ին տեղի է ունեցել Ազգային ժողովի խորհրդի նիստը: Այն վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Քննարկվել և հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին ու փետրվարի 10-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը:

Սահմանվել է նաև հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը:

Հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 29 հարց:

Leave a comment