Վեհափառ. Վարչապետի արշավը խոչընդոտում է Եկեղեցու առաքելությունը

Այս մասին նա ասել է Սուրբ Ղեւոնդյանց քահանաների հիշատակի առիթով Մայր Տաճարում մատուցված Պատարագից հետո։
«Մեր օրերում լրջագույն հիմնախնդիրների առջեւ է գտնվում մեր ժողովուրդը, տարատեսակ բռնաճնշումների է ենթարկվում եւ հարձակումներ դիմագրավում մեր Սուրբ Եկեղեցին։ 
Դատական ատյաններում, ՀՀ Սահմանադրության եւ օրենքների բացահայտ խախտումներով, հակաօրինական ու անարդար քայլերով իշխանությունը պետական լծակների չարաշահմամբ միջամտում է ներեկեղեցական կյանքին։ Հոգեւորականներ՝ սարկավագներից մինչեւ եպիսկոպոս, ենթարկվում են հետապնդումների ու պարտադրանքների։ Եկեղեցին բոլորիս հոգեւոր տունն է, որին ուղղված հարվածներին դիմակայելը, Եկեղեցու ինքնավարությունը պաշտպանելը ամենքի հավաքական պարտականությունն է եւ պատասխանատվությունն Աստծո, հայրենիքի ու գալիք սերունդների առջեւ»,- ասել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը։

Leave a comment