Սենթ-Լուիսում շարունակվող շախմատի 2026 Sinquefield Cup ավանդական հեղինակավոր մրցաշարի հինգերորդ տուրն անհաջող դասավորվեց գրոսմայստեր Լեւոն Արոնյանի համար: Նա սեւերով պարտվեց Ֆաբիանո Կարուանային:
Այժմ Արոնյանը եւ գրոսմայստեր Սամուել Սեւյանը, որն իր հերթին միավորը բաժանեց Ուզբեկստանի ներկայացուցիչ Ջավոխիր Սինդարովի հետ, 2,5-ական միավորով տասը շախմատիստների պայքարում բաժանում է 6-րդ հորիզոնականը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Մեկնաբանություններ (0)