Արտյոմ Սիմոնյանը գեղեցիկ գոլ է խփել «Ուրալի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի ազգային հավաքականի կազմում 10 հանդիպում անցկացրած Արտյոմ Սիմոնյանը գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել Վոլգոգրադի «Ռոտորի» կազմում:

Ֆուտբոլի Ռուսաստանի Ազգային լիգայի (առաջին դիվիզիոն) 6-րդ տուրում 31-ամյա ֆուտբոլիստը տպավորիչ հարվածով գրավել է Եկատերինբուրգի «Ուրալի» դարպասը:

Խաղի 9-րդ րոպեին Սիմոնյանը բացել է հաշիվը՝ խփելով երկրորդ գոլն ընթացիկ մրցաշրջանում: Հանդիպումն ավարտվել է 1:1 հաշվով:

Արտյոմ Սիմոնյանը փոխարինվել է 69-րդ րոպեին: Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Խորեն Բայրամյանը դաշտ է դուրս եկել «Ուրալի» մեկնարկային կազմում և փոխարինվել է 34-րդ րոպեին:



Leave a comment