Ավստրիայի Զալցբուրգ քաղաքում ավարտված «Karate1 Series A 2026» հեղինակավոր մրցաշարում հայ մարզիկները աչքի են ընկել մեդալային հաջող ելույթներով։
Մինչև 75 կգ քաշային կարգի կումիտե մրցաձևում հիանալի գոտեմարտեր է անցկացրել Սուրեն Հարությունյանը։ Հասնելով եզրափակիչ՝ նա ոսկե մեդալի համար լարված ու դրամատիկ պայքարում 5։6 հաշվով զիջել է Ճապոնիայի ներկայացուցիչ Ռիկու Ցուրուտեին՝ նվաճելով պատվավոր արծաթե մեդալը։
Կանանց մինչև 61 կգ քաշային կարգում փայլուն ելույթ է ունեցել Ֆրանսիան ներկայացնող հայազգի մարզուհի Մոնիկա Արզումանյանը, ով վստահ հաղթանակներ տանելով՝ արժանացել է «Karate1 Series A 2026» մրցաշարի ոսկե մեդալին։