21:38 14.08.2026 (Թարմացված է: 21:39 14.08.2026)
Բաժանորդագրվել
Հունիսին Բարսեղյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել կալանքը։ Ըստ ՔԿ-ի՝ նա մեղադրվում է խմբով ընտրակաշառք տալու համար։
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվել է 2 ամսով։ Այս մասին հայտնում է «Փաստինֆոն»։
Հիշեցնենք, որ հունիսի 17-ին ԿԸՀ-ն բավարարել էր դատախազի միջնորդությունը՝ «Հասատան» դաշինքի պատգամավորի թեկնածու Ռուսլան Ռաֆիկի Բարսեղյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ։
Բարսեղյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել կալանքը։ Ըստ ՔԿ-ի՝ նա մեղադրվում է խմբով ընտրակաշառք տալու համար։
Ռուսլան Բարսեղյանը ՀՅԴ անդամ է, Արագածոտնի մարզի Հարթավան գյուղից, Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից։