Ֆուտբոլի Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականն օգոստոսի 18-ից 21-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:
Մհեր Միրումյանի գլխավորած թիմն օգոտսոսի 21-ին կունենա նաև ընկերական հանդիպում։ Հայտնի է հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը։
Դարպասապահներ
Սարգիս Պերպերյան – «Ակադեմիա»
Գևորգ Ղազարյան – «Ուրարտու»
Կարեն Ղազարյան – «Ուրարտու»
Հարություն Դարմոյան – «Նոա»
Պաշտպաններ
Գոռ Մկրտչյան – «Ակադեմիա»
Նարեկ Կարապետյան – «Ակադեմիա»
Էդգար Պետրոսյան – «Ուրարտու»
Աբել Կարապետյան – «Ուրարտու»
Արտյոմ Հարթենյան – «Փյունիկ»
Ռոբերտ Հովակիմյան – «Փյունիկ»
Հայկ Ասատրյան – «Փյունիկ»
Արեն Բաբայան – «Արարատ-Արմենիա»
Կառլեն Սինամյան – «Նոա»
Կիսապաշտպաններ
Գրիգ Մխիթարյան – «Ակադեմիա»
Սամվել Պետրոսյան – «Ուրարտու»
Հրանտ Հովհաննիսյան – «Ուրարտու»
Բենիամին Բեգլարյան – «Ուրարտու»
Արման Սեխլեյան – «Ուրարտու»
Սամվել Բելգարյան – «Ուրարտու»
Էրիկ Բաղրամյան – «Ուրարտու»
Հակոբ Ղարիբյան – «Ուրարտու»
Գրիգոր Հարությունյան – «Փյունիկ»
Ալեքս Գասպարյան – «Փյունիկ»
Գագիկ Գրիգորյան – «Փյունիկ»
Էրիկ Վուվունիկյան – «ԲԿՄԱ»
Հովհաննես Հակոբյան – «Շիրակ»
Հարձակվողներ
Հայկ Գրիգորյան – «Փյունիկ»
Նարեկ Խաչատրյան – «Սարդարապատ»
Հայաստանի Մ-17 հավաքականը կպատրաստվի նոյեմբերին Երևանում անցկացվելիք Եվրոպայի Մ-17 առաջնության որակավորման առաջին փուլին։