https://arm.sputniknews.ru/20260814/irani-haravum-amerikjan-ats-e-khvocvel-ihpk-105786955.html
Իրանի հարավում ամերիկյան ԱԹՍ է խոցվել. ԻՀՊԿ
Իրանի հարավում ամերիկյան ԱԹՍ է խոցվել. ԻՀՊԿ
Sputnik Արմենիա
Անօդաչուն խոցվել է Հորմոզգան նահանգի տարածքում: 14.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-14T17:55+0400
2026-08-14T17:55+0400
2026-08-14T17:55+0400
իրանի իսլամական հանրապետություն
իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (իհպկ)
անօդաչու թռչող սարք (աթս)
ամն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/17/61590226_0:104:1024:680_1920x0_80_0_0_3cccf1addf5b010ebf9c091e184d5aa4.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Իրանի հարավում ամերիկյան MQ-9 անօդաչու թռչող սարք է խոցել:Հիշեցնենք` տարածաշրջանում իրավիճակը սրվեց, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ հունիսի 18-ին Թեհրանի հետ կնքված հրադադարի մասին համաձայնագիրն այլևս չի գործում: Դրանից հետո ամերիկյան զորքը մի շարք հարվածներ հասցրեց Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, որ գրոհները ձեռնարկվել են ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող քաղաքացիական նավերի դեմ սադրանքների:Իրանցի զինվորականները պատասխանեցին Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում գտնվող ամերիկյան ռազմակայաններին ուղղված հարվածներով։ Թեհրանը Վաշինգտոնին մեղադրեց ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագիրը խախտելու մեջ:
իրանի իսլամական հանրապետություն
ամն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/17/61590226_67:0:974:680_1920x0_80_0_0_e3d05f178ccc0fedf3c7b4a35cc83f53.jpg.webp
իրանի իսլամական հանրապետություն, իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (իհպկ) , անօդաչու թռչող սարք (աթս), ամն
իրանի իսլամական հանրապետություն, իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (իհպկ) , անօդաչու թռչող սարք (աթս), ամն
Անօդաչուն խոցվել է Հորմոզգան նահանգի տարածքում:
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Իրանի հարավում ամերիկյան MQ-9 անօդաչու թռչող սարք է խոցել:
«MQ-9 անօդաչու թռչող սարքը վնասազերծվել և խոցվել է ԻՀՊԿ-ի հակաօդային պաշտպանության կատարելագործված համակարգի միջոցով Հորմոզգան նահանգի օդային տարածքում», – ասվում է հայտարարության մեջ:
Հիշեցնենք` տարածաշրջանում իրավիճակը սրվեց, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ հունիսի 18-ին Թեհրանի հետ կնքված հրադադարի մասին համաձայնագիրն այլևս չի գործում: Դրանից հետո ամերիկյան զորքը մի շարք հարվածներ հասցրեց Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, որ գրոհները ձեռնարկվել են ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող քաղաքացիական նավերի դեմ սադրանքների:
Իրանցի զինվորականները պատասխանեցին Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում գտնվող ամերիկյան ռազմակայաններին ուղղված հարվածներով։ Թեհրանը Վաշինգտոնին մեղադրեց ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագիրը խախտելու մեջ: