Ռազմական ակադեմիայի շրջանավարտներն առաջին անգամ բնակարանային հավաստագրեր են ստացել

Ռազմական ակադեմիայի շրջանավարտներն առաջին անգամ բնակարանային հավաստագրեր են ստացել: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

«Այսօր ռազմական ակադեմիայի շրջանավարտներին, սպայական դաշույնների և ավարտական վկայականների հետ մեկտեղ, առաջին անգամ հանձնեցի նաև բնակարանների գնման հավաստագրեր: Փա՜ռք նահատակներին և կեցցե՜ Հայաստանի Հանրապետությունը»,-գրել է նա:

Ավելի վաղ Պապիկյանը հայտնել էր, որ «այսօրվա շուկայական գներով այն կազմում է 41 միլիոն 956 հազար դրամ՝ յուրաքանչյուր հավաստագիրը»։

Leave a comment