Երևանում և Գեղարքունիքում լցակայանների գործունեություն է դադարեցվել, դրանք կապարակնքվել են

https://arm.sputniknews.ru/20260814/erevanum-ev-gegharquniqum-lcakajanneri-gvortsuneutjun-e-dadarecvel-dranq-kaparaknqvel-en-105785653.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/0d/97704530_0:0:1600:1200_1920x0_80_0_0_e4e2ed17c64ab14e15b1ef25ae0e83ed.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

գազալցակայան, բենզալցակայան, երևան, գեղարքունիքի մարզ, վարդենիս

գազալցակայան, բենզալցակայան, երևան, գեղարքունիքի մարզ, վարդենիս

Բաժանորդագրվել

Ամբողջությամբ դադարեցվել է տվյալ հասցեներում շահագործվող բենզալցակայանների և հեղուկացված ածխաջրածնային գազով լցակայանների գործունեությունը մինչև արձանագրված խախտումների և թերությունների ամբողջական վերացումը։

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. Երևանում և Գեղարքունիքի մարզում մի քանի լցակայանների գործունեություն է դադարեցվել, դրանք նաև կապարակնքվել են։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը։

«Հրդեհատեխնիկական հետազոտություններ են իրականացվել Երևանում՝ Թբիլիսյան խճ․ 𝟐𝟎 հասցեի «Ֆլեշ» ՍՊ ընկերությանը պատկանող բենզալցակայանում և հեղուկացված ածխաջրածնային գազով լցակայանում , Դավիթ Բեկի 𝟏𝟑𝟎/𝟕 հասցեում «Էս Էս Օիլ» ՍՊ ընկերության կողմից շահագործվող բենզալցակայանում և հեղուկացված ածխաջրածնային գազով լցակայանում, ինչպես նաև Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Երևանյան 𝟕𝟎/𝟏 հասցեում «Լ. Մելիքյան» ԱՁ կողմից շահագործվող հեղուկացված ածխաջրածնային գազով լցակայանում»,–հայտնում է տեսչական մարմինը։

Նշվում է, որ լցակայաններում հայտնաբերվել և արձանագրվել են հրդեհային անվտանգության ոլորտին առնչվող նորմատիվ իրավական ակտերի և փաստաթղթերի պահանջների այնպիսի խախտումներ, որոնք անմիջականորեն և ուղղակի սպառնալիք են ստեղծում հրդեհների առաջացման և մարդկանց անվտանգության համար։

Ամբողջությամբ դադարեցվել է տվյալ հասցեներում շահագործվող բենզալցակայանների և հեղուկացված ածխաջրածնային գազով լցակայանների գործունեությունը մինչև արձանագրված խախտումների և թերությունների ամբողջական վերացումը։
ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի և ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակիցների համատեղ աշխատանքի արդյունքում վերոնշյալ բոլոր օբյեկտները կապարակնքվել են։

Leave a comment