Պարոն Ղազարյանը չի հարգում իր խմբակցության ղեկավարի սահմանած խաղի կանոնները. Սիսակ Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

14.08.2026 | 15:03

«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը սահմանել է Ազգային ժողովում պատգամավորների վարքագծի «խաղի կանոններ», սակայն դրանց չի հետևում խմբակցության անդամ, պատգամավոր Էդգար Ղազարյանը։ Այս մասին Factor TV-ի հետ զրույցում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը։

Գաբրիելյանի խոսքով՝ իրավիճակը վիրավորական է նախևառաջ հենց «Ուժեղ Հայաստան» խմբակցության համար, քանի որ Ղազարյանը անկախ պատգամավոր չէ և ներկայացնում է այդ խմբակցությունը։

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը սահմանել է խաղի կանոններ, այդ թվում՝ և՛ Աննա Գրիգորյանը, և՛ Նարեկ Կարապետյանը, և՛ Արուսյակ Մանավազյանը սահմանել են այդ խաղի կանոնները։ Հիմա այդ մարդը, որ սահմանել է խաղի կանոններ, իր խմբակցության անդամը չի հարգում իր սահմանած խաղի կանոնները։ Ես կարծում եմ, որ սա նախևառաջ վիրավորական է»,- ասաց նա։

Գաբրիելյանը նաև պնդեց, որ եթե պատգամավորը որևէ մեկի նկատմամբ սխալ վարք է դրսևորում և ընդունում է իր սխալը, դրանից պետք է հետևանք լինի, մասնավորապես՝ ներողություն խնդրել։

Հիշեցնենք, որ երեկվանից ԱԺ-ում իրավիճակը լարվել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանի ելույթից հետո։ Ռուբեն Ռուբինյանը պահանջել էր ներողություն խնդրել ելույթում «սրիկայաբար» բառը գործածելու համար: Այսօր, սակայն, նիստի սկզբում Էդգար Ղազարյանը ներողություն չխնդրեց, իսկ խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը նշեց, որ ասելու ոչինչ չունեն:

Մամրամասները` տեսանյութում:

Արփի Հակոբյան

Leave a comment