Սա վերջին շրջանում չինացի մասնագետների արդեն երրորդ հաջողված նվաճումն է․ 2025 թվականի հունիսին արագությունը հասցվել էր 650 կմ/ժ-ի, իսկ հուլիսին՝ 700 կմ/ժ-ի։ Այնուամենայնիվ, այս փորձարարական մոդելում ուղևորների փոխադրումներ դեռևս չեն իրականացվում
Չինական փորձարարական գնացքը մագնիսական համակարգի միջոցով ընդամենը 5,3 վայրկյանում հասել է ժամում 800 կիլոմետր արագության՝ սահմանելով նոր համաշխարհային ռեկորդ։ Հուբեյ նահանգի Donghu լաբորատորիայի մեկկիլոմետրանոց թրեքի վրա անցկացված փորձարկումների ժամանակ գնացքը ռեկորդային արագություն զարգացնելուց հետո կանգ է առել ընդամենը 200 մետր հեռավորության վրա:
Սա վերջին շրջանում չինացի մասնագետների արդեն երրորդ հաջողված նվաճումն է․ 2025 թվականի հունիսին արագությունը հասցվել էր 650 կմ/ժ-ի, իսկ հուլիսին՝ 700 կմ/ժ-ի։ Այնուամենայնիվ, այս փորձարարական մոդելում ուղևորների փոխադրումներ դեռևս չեն իրականացվում: