Մոսկվայի օդանավակայանների աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել էր (PAN.am)

Մոսկվայի բոլոր օդանավակայանների աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել էր:

«Մոսկվայի «Վնուկովո», «Դոմոդեդովո», «Ժուկովսկի» և «Շերեմետևո» օդանավակայանների համար ժամանակավոր սահմանափակումներ են սահմանվել չվերթների ընդունման և իրականացման նկատմամբ», հայտնել է Ռոսավիացիան։

Ժամանակավոր սահմանափակումները կիրառվել են անվտանգության նկատառումներով, սակայն, տևել են ընդամենը 20 րոպե, հայտնում է Interfax-ը:

Այժմ բոլոր սահմանափակումները չեղարկվել են:

Վերջին շրջանում ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներով պայմանավորված թռիչքների սահմանափակումները Մոսկվայի և ՌԴ այլ քաղաքաների օդանավակայաններում շատ հաճախակի են դարձել:

Leave a comment