https://arm.sputniknews.ru/20260814/haghtanak-dashinqi-2-teknatsu-ev-3-hamakir-meghadrvum-en-yntrvoghnerin-harkadrelu-mej-105776819.html
«Հաղթանակ» դաշինքի 2 թեկնածու և 3 համակիր մեղադրվում են ընտրողներին հարկադրելու մեջ
«Հաղթանակ» դաշինքի 2 թեկնածու և 3 համակիր մեղադրվում են ընտրողներին հարկադրելու մեջ
Sputnik Արմենիա
Նրանց նկատմամբ կիրառվել են այլընտրանքային խափանման միջոցներ։ 14.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-14T14:58+0400
2026-08-14T14:58+0400
2026-08-14T14:58+0400
հայաստան
հհ քննչական կոմիտե
մեղադրանք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0d/48124992_0:104:1001:667_1920x0_80_0_0_d508babac62c945c4656d79762199845.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. Վաղարշապատի ՏԻՄ ընտրությունների ժամանակ ընտրողներին հարկադրելու գործով քրեական հետապնդում է հարուցվել 5 անձի նկատմամբ։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն` նշելով, որ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին։ՔԿ-ի տվյալներով՝ 2025 թվականի նոյեմբերի 16-ին Վաղարշապատ խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններին մասնակցած «Հաղթանակ» դաշինքի ընտրական ցուցակի թեկնածուներ Ս.Դ.-ն և Ն.Օ.-ն նախնական համաձայնության են եկել դաշինքի համակիրներ Ս.Ժ.-ի, Գ.Ղ.-ի և Ա.Խ.-ի հետ։ՔԿ–ի պնդմամբ` ըստ նախաքննությամբ ձեռք բերված տվյալների՝ նրանք, փոխլրացնելով միմյանց գործողությունները, ընտրությունների օրը հարկադրել են համայնքի մի շարք բնակիչների մասնակցել ընտրություններին և քվեարկել «Հաղթանակ» դաշինքի օգտին։Հսկող դատախազի որոշմամբ՝ հինգ անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ընտրությանը մասնակցող անձանց իրավունքների կամ պարտականությունների իրականացումը խոչընդոտելու համար։Նրանց նկատմամբ կիրառվել են այլընտրանքային խափանման միջոցներ։Նշենք, որ «Հաղթանակ» դաշինքի ձևավորվել էր «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» (ՀՅԴ) և «Առաջ» աջակենտրոն կուսակցությունների միավորմամբ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0d/48124992_0:0:889:667_1920x0_80_0_0_81ac8bdacacb31b6377ae9eb8713657c.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հհ քննչական կոմիտե, մեղադրանք
հայաստան, հհ քննչական կոմիտե, մեղադրանք
Բաժանորդագրվել
Նրանց նկատմամբ կիրառվել են այլընտրանքային խափանման միջոցներ։
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. Վաղարշապատի ՏԻՄ ընտրությունների ժամանակ ընտրողներին հարկադրելու գործով քրեական հետապնդում է հարուցվել 5 անձի նկատմամբ։ Այս մասին հայտնում է
ՀՀ քննչական կոմիտեն` նշելով, որ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին։
ՔԿ-ի տվյալներով՝ 2025 թվականի նոյեմբերի 16-ին Վաղարշապատ խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններին մասնակցած «Հաղթանակ» դաշինքի ընտրական ցուցակի թեկնածուներ Ս.Դ.-ն և Ն.Օ.-ն նախնական համաձայնության են եկել դաշինքի համակիրներ Ս.Ժ.-ի, Գ.Ղ.-ի և Ա.Խ.-ի հետ։
ՔԿ–ի պնդմամբ` ըստ նախաքննությամբ ձեռք բերված տվյալների՝ նրանք, փոխլրացնելով միմյանց գործողությունները, ընտրությունների օրը հարկադրել են համայնքի մի շարք բնակիչների մասնակցել ընտրություններին և քվեարկել «Հաղթանակ» դաշինքի օգտին։
Հսկող դատախազի որոշմամբ՝ հինգ անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ընտրությանը մասնակցող անձանց իրավունքների կամ պարտականությունների իրականացումը խոչընդոտելու համար։
Նրանց նկատմամբ կիրառվել են այլընտրանքային խափանման միջոցներ։
Նշենք, որ «Հաղթանակ» դաշինքի ձևավորվել էր «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» (ՀՅԴ) և «Առաջ» աջակենտրոն կուսակցությունների միավորմամբ։