Մոսկվայի բոլոր օդանավակայաններում չվերթների սահմանափակումներ են մտցվել

Քաղաքականություն

14.08.2026 | 14:12

Մոսկվայի բոլոր օդանավակայաններում՝ «Վնուկովո»-ում, «Դոմոդեդովո»-ում, «Շերեմետևո»-ում և «Ժուկովսկի»-ում, թռիչքների և վայրէջքների սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին հայտարարել է ՌԴ Օդային տրանսպորտի դաշնային գործակալության (Ռոսավիացիա) մամուլի ծառայությունը, փոխանցում է Gazeta-ն։

Նշվում է, որ սահմանափակումներն անհրաժեշտ էին՝ ինքնաթիռների շահագործման անվտանգությունն ապահովելու համար:

Օդանավակայաններում սահմանափակումների սահմանման դեպքում չվերթները կարող են հետաձգվել կամ չեղարկվել:

Միաժամանակ, սահմանափակումներ են սահմանվել նաև Յարոսլավլի, Կալուգայի և Չերոպովեցի օդանավակայաններում։

 

 

Leave a comment