Փրկարարներն ապամոնտաժել են քարե կառուցատարրերը՝ վերացնելով վտանգը


Օգոստոսի 14-ին՝ ժամը 10։17-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Համբարձումյան փողոցում գտնվող հիմնական դպրոցի պատի երեսպատման սալիկները պոկվել և կախված են․ առկա է թափվելու վտանգ։


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։


Փրկարարներն ապամոնտաժել են վտանգավոր քարե կառուցատարրերը՝ մոտ 10 քմ։

Դիտումների քանակ3

Leave a comment