Պարոն Վարդևանյանը ամենևին իմ երազանքների ԱԺ փոխնախագահը չէ․ Ռուբեն Ռուբինյանը և իր երազանքների փոխնախագահները
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Ներողություն խնդրելը վիրավորանքի համար դա թուլություն չէ, հակառակը՝ դա գիտակցում է, որ մեր ժողովրդի ռադիկալացիայի շղթան պետք է կոտրել։ Այս մասին այսօր Ազգային ժողովում իր ելությում ասաց Ազգային Ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Էդգար Ղազարյանի՝ «սրիկայաբար» արտահայտեություն անելուց հետո ներողություն չխնդրելուն։
«Պարոն Վարդևանյանը ամենիևին իմ երազանքների Ազգային ժողովի փոխնախագահը չի, իմ երազանքների ԱԺ փոխնախագահները Կոնջորյանը և Ալեքսաննյանն են, մեկ էլ ես՝ անցած գումարման ժամանակ, բայց ես ընտրել, եմ Վարդևանյանին, որովհետև հասկանում եմ, որ այդ տեղը տրված է ԱԺ-ում ընդդիմությանը»,-ասաց նա։
Ռուբեն Ռուբինյան նշեց, որ որևէ թուլություն չկա ասելու մեջ՝ կներեք։ «Դա ցույց է տալիս դա ձեր կամքը, պետք է մարդկանց ցույց տալ որ նորմալ չի իրար ատելը։ իրականում եթե մարդ կա, ում ամենահեշտն է այստեղ ատել, դա այն սուբյեկտն է, որ այնտեղ նստած է, ինքը անձամբ ինձ, իմ ընտանիքի անդամներին՝ ծնողներին, կնոջը գիտեք իչքան է վիրավորել, բայց սա իմ ու իրա մասին չէ։ Սա քուչա չի, բազար չի, պատերազմ չի, ինքը ամեն դեպքում հայ է, գուցե դաստիարակության պակաս ունեցող հայ է, ես չեմ ուզում իրան ատել, ձեզ էլ չեմ ատում, մենք ձեզ չենք ատում, բայց մի արեք այնպես, որ այս ամենը դառնա զրոյական խաղ»,-ասաց նա։