Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0․3 հեկտար հողատարածք (PAN.am)

Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0․3 հեկտար հողատարածք: Արարատի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության իր լիազորության շրջանակում, 2026 թվականի մարտի 20-ին հայց էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Ջերմուկ համայնքի ղեկավարի և «Կենդանիների աշխարհ» ՍՊ ընկերության։ Դատախազությունը պահանջել է անվավեր ճանաչել 0․3 հա մակերեսով հողամասի՝ 2008 թվականի հունվարի 27-ին կայացած աճուրդը և կիրառել անվավերության հետևանքներ։

Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի օգոստոսի 12-ին կայացրած վճռով բավարարել է Արարատի մարզի դատախազության ներկայացրած հայցը։ Դատարանն անվավեր է ճանաչել Գնդեվազ բնակավայրում տեղակայված 0․3 հա մակերեսով հողամասի աճուրդը։ Աճուրդի անվավերության հետևանքով, ի թիվս այլնի, անվավեր է ճանաչվել նաև հողամասի նկատմամբ «Կենդանիների աշխարհ» ՍՊ ընկերության անունով կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը։

Դատական վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո 0․3 հա մակերես ունեցող հողատարածքը վերադարձվելու է Ջերմուկ համայնքին։

Leave a comment