Ճապոնիայում հեղեղների հետևանքով 6 մարդ է զոհվել․ երթևեկությունը կաթվածահար է

Քաղաքականություն

14.08.2026 | 12:02

Հինգշաբթի և ուրբաթ արևելյան Ճապոնիայում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով 6 մարդ է զոհվել։ Երկրի օդերևութաբանական ծառայությունը Տոկիոյի մոտ գտնվող Չիբա պրեֆեկտուրայի համայնքների մեծ մասում ուժեղ անձրևների ամենաբարձր՝ 5-րդ մակարդակի նախազգուշացում է հայտարարել, գրում է Kyodo-ն։

Չիբա և Իչիկավա քաղաքները, ինչպես նաև այլ համայնքներ, հինգշաբթի երեկոյան քաղաքացիներին կոչ են անել անհապաղ անվտանգության միջոցառումներ ձեռնարկել։ Չիբա պրեֆեկտուրայում ճանապարհները հեղեղվել են։

Ուրբաթ ժամը 11:00-ի դրությամբ՝ Չիբա պրեֆեկտուրայում տարհանման հրամաններն ուժի մեջ են մնացել շուրջ 102,600 մարդու համար։ Իբարակիում բոլոր հրամանները չեղյալ են հայտարարվել։

Չիբայում և Իբարակիում, ինչպես նաև Սաիտամա և Գունմա պրեֆեկտուրաներում ավելի քան 200 տարհանման կենտրոն է ստեղծվել։

Առատ տեղումները Չիբայում, ինչպես նաև Տոկիոյի որոշ հատվածներում տրանսպորտային երթևեկության լայնածավալ խափանումներ են առաջացրել, բազմաթիվ մարդիկ մնացել են մեքենաներում արգելափակված։

 

 

 

Leave a comment