Լենինգրադի մարզը զանգվածային հարձակման է ենթարկվել․ Ուստ-Լուգայի նավահանգստում հրդեհ է բռնկվել

Քաղաքականություն

14.08.2026 | 12:41

ՌԴ Լենինգրադի մարզն անօդաչուների զանգվածային հարձակման է ենթարկվել։ Ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարվածից հետոո Ուստ-Լուգայի նավահանգստում հրդեհ է բռնկվել, հայտնել է Լենինգրադի մարզի նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոն, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Ավելի ուշ նա Տելեգրամում գրել է, որ հարձակման հետևանքով զոհեր չկան։

Բալթիկ ծովի նավահանգիստների վարչության կայքի համաձայն՝ Ուստ-Լուգայի նավահանգիստն ամենամեծն է Բալթիկ ծովում, ներառյալ՝ Բալթյան երկրների և Ֆինլանդիայի նավահանգիստները, և երկրորդ խոշորագույնը Ռուսաստանում՝ Նովոռոսիյսկից հետո։

Ուստ-Լուգան բազմիցս ենթարկվել է ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման։ Վերջին անգամ Լենինգրադի մարզի նահանգապետն Ուստ-Լուգայի նավահանգստի և մեկ այլ՝ Վիսոցկի նավահանգստի մոտ գտնվող «ենթակառուցվածքային օբյեկտների վնասման» մասին հայտնել է հուլիսի 6-ին։ Այդ օրը Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հարձակման թիրախ է նշել Ուստ-Լուգայի մոտակայքում գտնվող նավթավերամշակման գործարանը։

Ուստ-Լուգայից օրական առաքում է մոտավորապես 700,000 բարել նավթ։

 

 

Leave a comment