ԱՄՆ-ն աննախադեպ տնտեսական ճնշման միջոցներ կկիրառի Իրանի նկատմամբ․ ԱՄՆ ֆինանսների նախարար

ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը խոստացել է աննախադեպ տնտեսական ճնշման միջոցներ Իրանի նկատմամբ։ «Մենք «Էպիկական ցասումից» (Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողության անվանումը) անցել ենք տնտեսական ցասման, և նախագահի հանձնարարությամբ կրկին կբարձրացնենք տնտեսական ճնշման մակարդակը։

Հետևեք հաջորդ շաբաթվա հայտարարություններին, քանի որ պատրաստվում ենք կիրառել մեկուսացման պատմության մեջ նախկինում չտեսնված միջոցներն»,- Newsmax հեռուստաալիքի եթերում ասել է նա։

Բեսենթն առաջիկա միջոցառումների մանրամասները չի ներկայացրել, սակայն նշել է, որ դրանք գործելու են Իրանի ծովային շրջափակման հետ համատեղ։

Leave a comment