«Հրապարակի» զրուցակիցը Տեր Վրթանես քահանա Բաղալյանն է:
– Դատական գործին ի՞նչ գնահատական կտաք:
– Ինչպես գիտեք, այն վերաբերում է Արման Սարոյանին, որն արժանի կերպով կարգալույծ է արվել հոգեւորականին ոչ հարիր պահվածք ցուցաբերելու պատճառով, եկեղեցական լրջագույն կանոններ խախտելու համար: Ու մեկ էլ հանկարծ տեսնում ենք, որ Վեհափառի դեմ գործ են հարուցում՝ Արման Սարոյանին կարգալույծ անելու համար: Դատավորն ինքնաբացարկ հայտնեց, սակայն նա ավելի ճիշտ կլիներ, եթե ինքնաբացարկի փոխարեն գործը կարճեր: Դատարանը չունի իրավունք՝ Եկեղեցու հոգեւոր կանոններին վերաբերող հարցեր քննելու: Մենք տեսնում ենք, որ ՔՊ կուսակցության ղեկավարը դատական համակարգն իր ձեռքն է վերցրել եւ ում ուզում է, բանտարկում է, ում ուզում է, ազատում է, բայց նա պարտավոր է լինել ժողովրդավար եւ հարգել Սահմանադրությունը: Կարգազանց եպիսկոպոսին արժանի կերպով է Վեհափառը հեռացրել եկեղեցուց, նա հեռացվել է ամբողջ հոգեւոր դասի դիմումների հիման վրա: Ինչպես գիտենք ` Վեհափառը մյուս տիրադավների հանդեպ հանդուրժողաբար է տրամադրված, Արման Սարոյանին հանդուրժելու համար էլ Վեհափառին շատ են քննադատել, քննադատել են նաեւ «Նոր Հայաստան՝ նոր հայրապետ» հակաեկեղեցական ակցիայի շրջանակներում, ու մեկ էլ տեսնում ենք, որ նման վարք ունեցող հոգեւորականի համար իշխանությունը խիստ մտահոգվում է:
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: