Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իտալիայի Կոլեֆերո քաղաքի մոտակայքում՝ Հռոմից մոտ 40 կմ դեպի հարավ-արևելք, պայթյուն է տեղի ունեցել ռազմամթերքի արտադրության գործարանում, հայտնում է Իտալիայի ոստիկանությունը (Carabinieri)՝ հղում անելով France-Presse գործակալությանը:
Իտալական ANSA լրատվական գործակալությունը մանրամասնում է, որ ձեռնարկությունը պատկանում է գերմանական KNDS պաշտպանական ընկերությանը: Գործարանը մասնագիտացված է ցամաքային զորքերի և ռազմածովային ուժերի համար միջին ու խոշոր տրամաչափի ռազմամթերքի արտադրության մեջ: